Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Լիդիան Արմենիա»-ի գործունեությանը: Ստորեւ` հաղորդագրության տեքստն` առանց խմբագրման:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28–ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի առափնյան պահպանության ուժերի «Բալթիմոր» բազա կատարած այցելության ժամանակ նշել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին առափնյա պահպանության «Այլենդ» դասի երկու պարեկային կատերների հանձնման չափազանց մեծ կարեւորությունը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատրաստ է կրկին խմել Սևանա լճի ջրից: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հուլիսի վերջին, երբ ինքը հրապարակային խմեց լճի ջրից՝ ապացուցելու, որ ջուրը վնասակար չէ, բոլորովին էլ առաջին դեպքը չէր:
Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Վեդի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր Երևանում կազմակերպել էր հանրային քննարկում, հասկանալու համար, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպիսին պետք է լինի Հանրային հեռուստաընկերության դերը հայ հասարակության կյանքում։
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
7,5 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:
Երևանի ընտրություններից հետո ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագացման ճնշումները մեծանալու են։ 80 տոկոսը Ն. Փաշինյանին տալիս է բարոյական իրավունք՝ պնդելու ամենասեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի ծառայության ժամկետը երկարացրել է եւս երեք տարով:
Բելառուսի նախագահ Ալեսքանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրները չունեն Համագործակցության զարգացման ընդհանուր տեսլական եւ գլխավոր պլան եւ որ չի հաջողվել մինչեւ վերջ ձեւավորել տեսական մոդել եւ ստեղծել երկրների տնտեսական ինտեգրման գործնական ռազմավարությունը:
ՀՀԿ-ում երեկ հրավիրված գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Սեպտեմբերի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։
ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝ համայնքի ղեկավարի՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Նման պայմաներում պետք է հանդարտեցնել վիճակը։ ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը»։
Ինչպես տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից, «iPhone Xs»-ն ու «iPhone Xs Max» նոր սերնդի սմաթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության` Հյուսիսային պողոտայում ու Ամիրյան փողոցում գտնվող սպասարկման կենտրոններից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կ.Դանիելյանը նշեց, որ լճի ափերը չմաքրվեցին, սկսվեց ակտիվ ճահճացումը, և արդյունքում բավականին վնասվեց լիճը. «Միայն Խորհրդային Միությունից եկող կառույցներն են, որ, կարելի է ասել, որ օրենքով են այդտեղ եղել, մնացած բոլոր կառույցներն անօրինական են: Փոխհատուցման խնդիր չկա, և քանդման գործընթացը գնում է, բայց՝ շատ դանդաղ»:
«Սերժ Սարգսյանն ասել է՝ Ցեղասպանություն։ Մինչ այդ էլ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. ասել է, որ Արցախն ուղղակի չի կարող ենթարկվել Ադրբեջանին։ Բայց որևէ մեկը չի փոխել այն հունը, որը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Իրենք դա են համարել ճիշտ»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ևս: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսակցության մանրամասները կհայտնի Երևան վերադառնալուց հետո:
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: