Բաժիններ՝

Մոնսերատ Կաբալիեի ընտանիքը պատմել է Բարսելոնայում հոսպիտալացված երգչուհու ինքնազգացողության մասին

Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ բուժվում է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում, իրեն ավելի լավ է զգում: Այդ մասին հայտնել է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով արտիստուհու եղբոր՝ Կառլոս Կաբալիեի հայտարարությունը։

85-ամյա երգչուհին Կատալոնիայի մայրաքաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել լեղապարկի խնդրի պատճառով: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իրեն զգում Կաբալիեն, նրա եղբայրը պատասխանել է.«Ավելի լավ»: Իր հերթին երգչուհու զարմուհին պատմել է, որ արտիստուհին ցանկանում է շուտ տուն գնալ: Կաբալիեն համաշխարհային ճանաչում է ստացել 1965 թվականին, երբ նա Քառնեգի-հոլլի բեմում ամերիկացի երգչուհի Մերիլին Հոռնին փոխարինեց Գայետանո Դոնիցետիի «Լուկրեցիա Բորջիա» օպերայում:

Ընդամենը երգչուհու երգացանկը ներառում է 125-ից ավելի օպերային դերերգ: Կաբալիեն պարգեւատրվել է Grammy մի քանի մրցանակով, այդ թվում՝ լավագույն վոկալային սոլոյի համար (1969 թ.): 1988 թվականին երգչուհին Queen ռոք-խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի հետ թողարկել է Barcelona համատեղ ալբոմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս