Արմեն Սարգսյանը զինված ուժերի թիկունքի պետ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի‚ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ռոմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- ասված է հրամանագրում: