«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հիասթափված են, բայց ղեկավարությունը Մոուրինիոյի կողմից է
«Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ զայրացած և հիասթափված են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքի մեթոդներից:
Պորտուգալացի մասնագետին աջակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների միայն մի փոքր մասը: Խաղացողներից մեկն անգամ ասել է, որ Մոուրինիոյի ղեկավարության ներքո դեգրադացվել է, հայտնում է ESPN-ը՝ մեջբերելով ակումբին մոտ կանգնած աղբյուրներին:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և անձամբ գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը հատկացրել են խաղացողների ներկայացուցիչներին, որ իրենք լիովին աջակցում են Մոուրինիոյին:
Որոշ ֆուտբոլիստներ անիմաստ են համարում ղեկավարության հետ բանակցությունները և պատրաստ են ամռանը լքել մանչեսթերյան ակումբը, եթե իրավիճակը չփոխվի:
Սիրարփի Աղաբաբյան