 
                        Ձերբակալվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը
 
                                    «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի ձերբակալության մասին այսօր հայտնել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով:
Սակայն ինչպես հաջողվեց մեզ պարզել, Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոչ թե ընտրակաշառք բաժանելու կասկածանքով, այլ ոստիկանների դիմադրություն ցույց տալու համար: Ընտրակաշառքով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացվում է ՀՔԾ-ում։
Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը վիճարկել էր նրա ձերբակալությունը, սակայն դատարանը քննիչի որոշումն իրավաչափ է համարել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        