Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանի բաց նամակին․
Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել:
Նիդեռլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու, որոնց կասկածում են երկրի տարածքում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն պնդումները, թե Թեհրանը շարունակում է միջուկային զենքի մշակումները, եւ Թել Ավիվին մեղադրել է գաղտնի միջուկային ծրագիր իրագործելու մեջ։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Սուզուկի»-ի մոտոցիկլիստը Լոռու մարզի Մարգահովիտ Մեղրաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին, կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել. ֆրանսիացի 47-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվածը թմրամիջոց էր:
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ:
Իրաքի մայրաքաղաքում գնդակահարել են «Միսս Բաղդադ 2015»-ին՝ Տարա Ֆարեսին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանց ապագան Վրաստանի կազմում է:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։
Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության մարդատար Boeing 737-800-ը ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել 254 հոգու, այդ թվում՝ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, Հրանտ Բագրատյանին եւ Կարեն Կարապետյանին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
««Ժողովուրդ» թերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին:
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ ևս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իրականում լուրջ քաղաքական փակուղի է ստեղծվել երկրում։ Մի կողմից, իհարկե, միանգամայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում առկա իրավիճակը չի արտահայտում երկրում տիրող ուժերի հարաբերակցությունը, եւ այս խառնաշփոթին, երբ ոչ ոք չգիտի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, պետք է վերջ տալ։ Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է կազմակերպել արտահերթ ընտրություններ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ նախ տետ ա տետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցերը, ապա հպարտացել իր երկրի բարիքներով։
«Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այդպես էլ 40+1 տոկոս չհավաքած «Լույս» դաշինքն այս փուլում երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղի ունեցած ԱԻՄ նախագահութեան նիստում որոշուեց․ Եթէ ՀՀ Վարչապետը ԱԻՄ ուղերձին ողջամիտ ժամանակում (մինչեւ սեպտեմբերի 29-ը չարձագանքի, եթէ ի պաշտպանութիւն քաղաքացիների իրաւունքներրի մեր այդ նախաձեռնոթիւնը համարժեք (ադեկուատ) վերաբերմունքի չարժանանայ, ապա քաղաքացիներն իրաւունք կունենան անցնել գործողութիւնների»։
Սեպտեմբերի 28-ին` ժամը 02:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը։ Այն այսօր կընդունվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնելու նպատակով: