Բաժիններ՝

ԱՄՆ-ը ոչ մի արդյունքի չհասավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 27 հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ոչ մի արդյունքի չհասավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Այս տարի ամերիկացիները ոչ մի արդյունքի չհասան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում էIRNA գործակալությունը:

Նրա կարծիքով՝ «գլխավորը (ինչը ցուցադրվեց) Գլխավոր ասամբլեայում, դարձան Իրանի Իսլամական Հանրապետության իրավացիությունը եւ ԱՄՆ-ի աննախադեպ մեկուսացումը»: Նախագահը նշել է, որ «Նյու Յորք ուղեւորության ընթացքում ինքը 17 հանդիպում է անցկացրել առաջատար քաղաքական գործիչների, ներառյալ պետությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»:

«Երկրների ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ միջուկային գործարքը, ինչպես նաեւ տնտեսական հարցեր»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930