
Իրանը նախազգուշացրել է Իսրայելին՝ Սիրիային հարվածներ հասցնելուց

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախազգուշացրել է Իսրայելին՝ ապագայում Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց։
«Սիոնիստական ռեժիմը ձգտում է Սիրիայում ճգնաժամի արմատավորման հասնել՝ ահաբեկչական խմբավորումներին ուղղակի օժանդակություն ցուցաբերելու քայլեր ձեռնարկելով եւ հարվածներ հասցնելով սիրիական բանակին եւ այն ուժերին, որոնք պայքար են մղում ահաբեկիչների դեմ: Եթե դա շարունակվի, ապա (Իսրայելը) կբախվի հակազդման, որը նրան կստիպի ափսոսալ»,- ասել է Շամխանին:
Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը երկրի զինված ուժերին կարգադրություն է արել՝ շարունակել գործողությունները Սիրիայում Իրանի ուժերի ներկայության դեմ՝ անվտանգության ոլորտում պահպանելով կոորդինացիան Ռուսաստանի գործընկերների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: