Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ» ակումբում:
Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ այս օրերին ֆուտբոլային մի շարք աստղեր՝ նրանք, ովքեր անգամ չեն մասնակցելու մունդիալին, Մոսկվայում են:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարդան Մովսիսյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ համաձայն Է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ռուսական C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկությամբ:
Սույն թվականի հունիսի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների անձնակազմի հետ և ներկայացրեց նշված ստորաբաժանումների նորանշանակ պատասխանատուներին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ստեփան Մելքոնյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Հունիսի 13-ի երեկոյան Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անուբաղ Համբարյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Հունիսի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը:
Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողների կողմից Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցվել է տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին:
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ Ալյամ» իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վաղաժամ է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկներին խնդրել հեռանալու Սիրիայից, քանի դեռ շարունակվում է պայքարն ահաբեկչության դեմ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հանգիստյան օր է վերցրել իր ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր պաշտոնապես կտրվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:
Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացի բոլոր զինծառայողները, որոնք տեղաբաշխված են Հարավային Կորեայում, վերադառնան տուն, բայց առայժմ խոսքը չի վերաբերում այդ հեռանկարին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանին։
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հերքել է պաշտոնաթող լինելու իր մտադրության մասին CBS հեռուստաալիքի հաղորդումը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռեւս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը գրում է. « Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»–ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ լեզվակռիվ է եղել եւ այլն:
Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում բանավեճի զգալի մասը նվիրված էր Ռուսաստանին, ուստի լավ կլիներ վերադառնալ Մոսկվայի մասնակցությամբ ձեւաչափին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: