Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) (OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Այո, ես հաստատում եմ, որ «Երևան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը ձերբակալվել են»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անհասկանալի է համարել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի անակնկալ հրաժարականը, որի հետ աշխատանքում փոխըմբռնում էր հաստատվել:
Այսօրվա Գյուղատնտեսության նախարարությունն ի վիճակի չէ բարեփոխումներ անել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հունիսի 14-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող գործարանի տարածքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ:
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) տարանցիկ ճանապարհորդներին լիովին ազատել են այցագրային տուրքերից երկրում գտնվելու առաջին երկու օրը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:
Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում պահվող սրբի մասունքները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու օրը կտարվեն այնտեղ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման պատճառները պարզելու համար։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում և վերցնում է 45.000 դրամ։
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԵՐԱԶԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ». ( Ն. Փաշինյան)
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:
Վաղը ՀՀ կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կներկայացնի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ողջունել է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները՝ դրանք որակելով մեծագույն հաջողություն:
Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը։
Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:
Հայաստանի Հանրապետության նոր կառավարության օրակարգում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցը կա, սակայն կառավարությունը ցանկանում է խնդրին տալ ոչ թե տեղային, այլ համապարփակ լուծում:
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ 2017թ․պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ՀՀ 2017թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր:
Հայաստանում «Թավշյա» կամ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը, ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով լայն արձագանք է ունեցել: Հայաստանյան զարգացումներին առավել ուշադրությամբ էին հետևում, բնականաբար, հարևան երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ աննախադեպ էին արձագանքները տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մեկնաբանների ու փորձագետների շրջանակներում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներից:
82 տարեկան հասակում մերձմոսկովյան «Բարվիխա» առողջարանում հունիսի 14-ի առավոյան վախճանվել էռեժիսոր, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվեց իր պաշտոնից: Այդ մասին հաղորդել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր:
Իսպանիայի հավաքականը հայտարարեց մարզչի անունը, ով կգրավի հեռացված Խուլեն Լոպետեգիի տեղը: