«Երազում եմ տրակտոր ունենալ». Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ այս օրերին ֆուտբոլային մի շարք աստղեր՝ նրանք, ովքեր անգամ չեն մասնակցելու մունդիալին, Մոսկվայում են: Նրանց շարքում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը պատասխանել է Sports.ru կայքի հարցերին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Դուք խոսում եք 6 լեզվով` ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և պորտուգալերեն: Կհուշե՛ք, թե ինչպես կարելի է դա անել:
-Ոչ մի գաղտնիք չկա: Հնարավորություն կար ապրելու Ֆրանսիայում, սովորեցի ֆրանսերեն, հնարավորություն կար ապրելու Բրազիլիայում` սովորեցի պորտուգալերեն: Խաղում էի Գերմանիայում` սովորեցի գերմաներեն: Ամեն ինչ պարզ է` շփվում եմ, հարցեր եմ տալիս և գրքեր եմ կարդում:
-Դուք 14 տարեկանում 6 ամիս մարզվել եք «Սան-Պաուլո» ակումբի հետ: Ի՞նչը ձեզ զարմացրեց:
-Բրազիլական մշակութային կյանքը: Ամեն ինչ շատ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտելիքները` չուրասկոն (մսի տեսակ- խմբ.), բրինձը, լոբին և բանանը: Հայաստանում այդ ամենը չկա, այնտեղ միայն խորոված է:
-Պատմեք մի ծիծաղելի պատմություն՝ կապված Յուրգեն Կլոպի հետ:
-«Բորուսիա»-ում մի անգամ Կլոպն ասաց. «Եթե խփես 6-7 գոլ, ապա ես քեզ կվճարեմ 50 եվրո: Եթե ոչ, ապա դու ես վճարում»: Ես պարտվեցի, սակայն երկու օր անց մենք հանդիպում ունեցանք «Ֆրանկֆուրտ»-ի հետ, որտեղ ես երկու գոլ խփեցի: Երբ շնորհավորում էր, ասաց, որ գոհ է ինձնից, իսկ ես ի պատասխան ասացի. «Վերադարձրու իմ 50 եվրոն»: Նա ստիպված էր ետ տալ:
-Երևանը աշխարհում լավագույն քաղա՞քն է:
-Ինձ համար լավագույնն է: Այնտեղ ապրում են իմ ընկերները, հարազատները և ընտանիքս: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս:
-Երեք կարևոր տեղ, որտեղ մարդ պետք է լինի Հայաստան այցելելու դեպքում:
-Առաջին` Խոր Վիրապ, որը եկեղեցական համալիր է Արարատի փեշերին: Այնուհետև Գառնի-Գեղարդ և Արցախ:
-Կա՞ մի երգ, որը լսում եք, երբ տխուր եք:
-Այդպիսի երգ չկա: Երբ տխուր եմ, երգ չեմ լսում, պարզապես մտածում եմ:
-Ձեզ դուր գալի՞ս է «System of a Down»-ը:
-Ես ռոքի երկրպագու չեմ, բայց քանի որ խմբի մենակատարն իմ հայրենակիցն է, դրա համար սիրում եմ: Թեպետ դեռևս չեմ տեսնվել նրա հետ:
-Ամենակարևոր խորհուրդը, որ ձեզ տվել է ձեր հայրը:
-Կարծում եմ, նա չհասցրեց տալ ինձ ամենալավ խորհուրդը, քանի որ ես 7 տարեկան էի, երբ նա հեռացավ մեզնից: Ցավոք, այդ տարիքում ես շատ բան չէի հասկանում:
-Ձեր մայրիկի սարքած լավագույն ուտեստը:
-Չկա միայն մեկը, սակայն կասեմ խոզի միսը ռոքֆոր պանրի սոուսով:
-Նկարագրեք ձեր տունը Լոնդոնում:
-3-սենյականոց բնակարան Լոնդոնի խաղաղ շրջաններից մեկում: Ոչ մի հատուկ բան:
-Եր՞բ եք դուք վերջին անգամ հավաքել ձեր սենյակը:
-Երկու օր առաջ:
-Ինչո՞ւ է այդպես պատահել:
-Քանի որ իմ սենյակն է, ինքս էլ պիտի մաքրեմ:
-Ձեր տունը շքե՞ղ եք համարում:
-Միայն ես եմ շքեղ:
-Ձեզնից բացի՞:
-Ոչ, ոչինչ չկա:
-Որտե՞ ղ եք գնում ձեր հագուստները:
-Վերջին անգամ Մյունխենում: Հավաքականի հետ հավաքի էինք Ավստրիայում և ընկերական խաղից հետո մեզ մեկօրյա հանգիստ էին տվել: Ամբողջ թիմով գնացինք Մյունխեն: Այնտեղ եմ գնել:
-Ի՞նչ բրենդներ եք նախընտրում:
-Որպես այդպիսին չկա մեկը: Չէի ասի, որ օգտվում եմ մեկ բրենդից:Կարևորը, որ ինձ դուր գա շապիկը, ջինսը և այլն:
-Ի՞նչ հագուստ եք կրում:
-Բրենդային, բայց հասարակ:
-Պատմեք Իբրահիմովիչի մասին մի պատմություն, որը ոչ մեկ չգիտի:
-Մի անգամ Իբրահիմովիչի հետ ընթրեցինք հայկական ռեստորանում և դրանից երկու անց նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Եվրոպայի լիգայի խաղում:
-Եր՞բ եք վերջին անգամ մետրո նստել:
-Մետրո՞: Երևի, 15 տարեկանում Երևանում:
-Երբ խաղում էիք «Շախտյոր»-ում, ինչո՞վ էիք շրջում Դոնեցկում:
-Ես ունեի ակումբին պատկանող «Hyundai»: Շատ գոհ էի դրանից:
-Իսկ ի՞նչ եք վարում հիմա:
-Առօրյայում՝ Mercedes GLA:
-Իսկ որ՞ն է ձեր երազանքի մեքենան:
-Երազում եմ տրակտոր ունենալ: Դա է լավագույն մեքենան: Կատակում եմ: Այն մեքենան, որ երազում էի, արդեն ունեմ, դա Lamborghini Aventador-ն է:
-Դուք «Արսենալ»-ի հետ նամակագրություն ունե՞ք:
-Այո, WhatsApp-ում:
-Ինչպիսի՞ երազանք ունեք:
-Ես շատ երազանքներ ունեմ: Եվ երբ ամեն անգամ հասնում են դրանցից մեկին, ի հայտ են գալիս նորերը: Ես երբեք կանգ չեմ առնում: Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, իսկ երկրորդը` ընտանիքը և երեխաներն են: Մնացածը կգա ժամանակի հետ: