Վլադիմիր Գասպարյանի եղբայրը ստիպված քանդել է իր գազալցակայանի մի մասը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը:

Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է:

Բայց մինչեւ հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի անվտանգության ամենաչնչին նորմերը, եւ հետեւելով օրենքի պահանջին՝ նախկին ոստիկանապետի եղբայրն ԱԻՆ-ից զգուշացում ստանալուց անմիջապես հետո նյութական մեծ վնասներ կրելուց բացի, իր միջոցներով ապամոնտաժել է գազալցակայանի վտանգավոր հատվածը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930