![](/banners/BeFunky-design.jpg)
Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Armen-Ashotyan-1.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար եւ մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված եւ համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետեւանք չեն մնալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: