Վրաստանի նախագահը հրամանագիր է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման մասին
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ: Այդ մասին ասված է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին:
Վրաստանի Սահմանադրությանը համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությանը հաջորդում է կառավարության հրաժարականը: Դրանից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի վարչապետի նոր թեկնածուին, որին կընտրի խորհրդարանական մեծամասնությունը:
«Վրաստանի կառավարությանը՝ նույն կազմով, հանձնարարվում է ժամանակավորապես կատարել պարտականությունները, մինչեւ կառավարության նոր կազմի ստեղծումը»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: