Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը եւ վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու եւ ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930