
Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ»-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ» ակումբում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախը» պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ:
Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկար»-ում, ղազախական «Շախտյոր»-ում, «Ակտոբե»-ում, լեհական «Յագելոնիա»-ում, ռուսական «ԼՈւՉ-Էներգիա»-ում, դանիական «Ռանդերս»-ում և «Փյունիկ»-ում:
Ռոբերտը նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է: