Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ստեփան Մելքոնյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս