Նրա շնորհիվ սովորական գազարի ապուրը փրկեց հազարավոր կյանքեր, հնարավոր դարձավ ախտորոշել մանկական ուղեղային կաթվածը, նա բացահայտեց լակտոբակտերիաները և այդքանով հանդերձ՝ չստացավ ոչ մի էական պարգև: Նա մանկաբույժ Էռնեստ Մորոն էր:
Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Գյումրու Վարդանանց հրապարակում արդեն իրականացվել է այդ կարգով կազմակերպվող երթևեկությանը համապատասխան գծանշումներ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այդ մասին նա հայտարարել է հատուկ ճեպազրույցի ժամանակ: Դրա հետ միասին Կվիրիկաշվիլին խոսել է երկրի տնտեսական հաջողությունների մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հատուկ բնույթը և հույս հայտնում, որ դրանք առավել արդյունավետ զարգացում կունենան:
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ ինքը կարող է մոտ ժամանակներս գլխավորել ազգային թիմը:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ է տեղափոխել:
Կուտակային կենսաթոշակի օրենքի հետ կապված կառավարական քննարկումների առիթով ստեղծված մթնոլորտն ու սուր մեկնաբանությունները շարունակվում են։ Նոր համակարգի պարտադիր բաղադրիչը, օրենքը ընդհանրապես, որոշ թվականից հետո ծնվածների հետ կապված համեմատությունները եւ այլ մանրամասնություններ սերտորեն կապված են այս դրության ունենալիք առավելությունների եւ անպատեհությունների հետ:
Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռեալը» հայտարարեց Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինողի անունը:
«Ուրախ եմ, որ օրենքն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եկեք սպասենք մինչև վերջ, քննությունն ավարտվի, նոր գնահատական կտանք: Ես դահլիճում եմ իմացել այդ մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով «Երևան» հիմնադրամում այսօր սկսված ԱԱԾ-ի ստուգումներին:
«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր Չո Լա Աունի անունը հունիսի 10-ին արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում, որը 21-րդ դարի բացառիկ մատյան է եւ առաջինը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը բարձրացրեց ճանապարհատրանսպորտային նշանների հարցը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրա Օհանյանը հերքում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում նաև ինքն է կանչվել հարցաքննության Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:
Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ:
Նախօրեին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած իրանահայ բժիշկները սկսել են անվճար հետազոտությունները:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ արտերկրից բազմաթիվ գործարարներ դիմում են, թե հայտարարված մենաշնորհների վերացումն իրականության մեջ գործո՞ւմ է, թե՞ ոչ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հունիսի 25-ին պատրաստվելու է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգթը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը
Խավիեր Տեբասը վստահ է, որ այս տրանսֆերները չեն կայանա:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ ինքը հանդիպել է Թեղուտի աշխատակիցների հետ, որոնք մի շարք մտահոգություններ են հայտնել։
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին:
«Այսօր» լրատվականի տեղեկություններով «Գյումրի» ԲԿ-ում մահացել է Գյումրու 50-ամյակի կամրջի տակ հայտնաբերված քաղաքացին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանը «որոշել է շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է և ներկա չէ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։
Ադրբեջանի իշխանությունները որոշել են պաշտպանական և անվտանգության ծախսերը 2 մլրդ 739 մլն մանաթից հասցնել 2 մլրդ 905 մլն մանաթի: