«Արտաքին քաղաքականության առումով շատ քիչ փոփոխություն կա նախկին և այս նոր կառավարության ներկայացրած ծրագրերի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
«Գազպրոմ» կոնցեռնը «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի գործարկուին՝ South Stream Transport B.V.-ին, կտրամադրի մինչեւ 2,14 միլիարդ եվրոյի փոխառություն:
Արցախի մի շարք թաղաքական-հասարակական գործիչներ օրեր առաջ համացանցում հրապարակել էին «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։ Նախաձեռնողներից մեկը՝ ողջունելով հայաստանյան «թավշյա հեղափոխությունը», նշել էր, որ փոփոխությունների կարիք կա նաև Արցախում, որում 1993թ.-ից իշխում են նույն մեթոդներով, ինչ Հայաստանում:
Հակակարկտային նոր համակարգերը պիլոտային ծրագրով տեղադրված են՝ 2-ը՚ Արագածոտնի, և 1-ը՝ Արմավիրի մարզում։ Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ ամբողջ մակերեսը ծածկելու համար անհրաժեշտ են նման 71 կայաններ՝ ընդհանուր 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով։
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն:
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ ոստիկանների թիվը կգաղտնազերծվի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ թիվը գաղտնի է, բայց համեմատական կարգով դիտարկելիս՝ կան եվրոպական երկրներ, որտեղ ոստիկանների թիվն ավելի է, քան մեր երկրում։
«Շարունակելու եմ նույն ոճով, նույն ձևով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին իր՝ «կողմ» քվեարկության պատճառով ՀՀԿ-ից ստացած նկատողությանը։
Մասիսի քաղաքապետին ստորագրությամբ ազատ արձակելու պատասխանատու Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համարում է դատարանին։
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու:
«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել, իհարկե, չեմ բացառում, հնարավոր է, որ իմ գործընկերներից 1 կամ 2-ը, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ համակարգում կոռուպցիոն երևույթները համատարած չեն եղել։
ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց հունիսի 4-ին մեկնարկեց բողոքի ակցիա: Ակտիվիստները ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջում են անհապաղ նիստի օր նշանակել և ազատ արձակել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:
Վերջին տվյալներով՝ առնվազն 14 մարդ է զոհվել հունիսի 4-ին Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
«Ակնհայտ է, որ այս ծրագիրն անցումային շրջանի ծրագիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ծառայության քննիչի վարույթ է ընդունվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավար, Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցության անդամ Դեյվիդ Ուորներին։
Լիտվայում հունիսի 4-ին ծովից զորքերի ափհանման գործողությունը բացել է ՆԱՏՕ-ի Baltops 2018 ազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը:
Այսօր՝ հունիսի 4-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում վերսկսվել է հունիսի 2-ին մեկնարկած բողոքի ակցիան:
«Ես կյանքում անգամ չեմ մտածել, որ կարող է հավակնեմ քաղաքապետի պաշտոնի, կամ ինչ-որ մեկի առաջադրեմ։ Էջմիածինցին պետք է առաջարկի գրագետ, բանիմաց մարդու, որը պետք է լուծի Էջմիածնի բոլոր խնդիրները»։
Հունիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 3-ին կապ է հաստել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող հարցերը:
Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:
Հունիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018թ. հունիսի 27-ին, հուլիսի 25-ին, օգոստոսի 22-ին, սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 17-ին , ժամը՝ 11:00-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը, «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա:
Հյուսիսային Կորեայում վերադասավորումներ են տեղի ունեցել բարձրագույն զինվորական ղեկավարության կազմում, իրենց պաշտոնները թողել են բոլոր երեք հիմնական զորահրամանատարները: