Արցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպը
                                    Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
ԱԺ արտահերթ է հրավիրվել՝ քննարկելու հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում են ԱԺ լրավական ծառայությունից:
Օրակարգում է նաև Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    