Բաժիններ՝

Ռուսաստանում մեկնարկել է «Սպիտակ նավակ» դպրոցականների շախմատային միջազգային մրցաշարը

Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող թիմը՝ Վաղարշապատի N 12 դպրոցը: Թիմի կազմում հանդես են գալիս Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը, Արտյոմ Հովհաննիսյանը և Աստղիկ Հակոբյանը: Հանգստյան օրերին կայացան մրցաշարի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները:

Առաջին տուրում մեր թիմը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Կիրովի մարզի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվեց Մոլդովայի թիմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս