Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Բակո Սահակյանի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում։
Վերաքննիչ դատարանում հունիսի 6-ին քննվեց 5 տարի 5 ամսով դատապարտված Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
«Ծանոթացա կրթության և գիտության նախարարի հարցազրույցին` կապված նաև համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, մասնավորապես` համակարգի կոռուպցիոն ռիսկերի հետ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատություն» ռադիակայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները:
ԱԺ Հանրապետական խմբակցությունը խորհրդարանում կորցրել է բացարձակ մեծամասնությունը, բայց շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված քաղաքական ուժը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։
ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարություն կծավալվի ԱՄՆ-ում, իսկ լոգիստիկայի գծով հրամանատարություն՝ Գերմանիայում:
Նախօրեին «Գորիս» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է կատարել՝ ածելիով վնասելով ձեռքերի նախաբազուկները:
Հունիսի 6-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 7-8-ը, 11-ին շրջանների զգալի մասում,հունիսի 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ամերիկացի լուսանկարիչ-լրագրող Ադամ Կաց-Սինդինգը Հայաստանում է և բացահայտել է իր վրացերեն դաջվածքի պատմությունն ու լրագրողներին պատմել սեփական լուսանկարների միջոցով վաստակելու և համաշխարհային համբավ ունեցող ամսագրերի էջերը նվաճելու մասին:
Ֆուտբոլի Իրանի ազգային թիմը մունդիալի մեկնարկից 8 օր առաջ ժամանել է Ռուսաստան:
Դատախազի կողմից ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հիմնավորվածության առնչությամբ պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խոհրդական Գոռ Աբրահամյանը:
Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել է, թե մտադիր է վերջնականապես լքել քաղաքականությունը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարել է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբբ պայմանավորված դադարեցնում է ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների տեղակալներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել:
«Ես խմբակցությունը կարող եմ լքել միայն այն ժամանակ, եթե մանդատս որոշեմ վայր դնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունը լքողներին և իր դիրքորոշմանը։
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հունիսի 5-ի երեկոյան գրանցված մոտ 6 բալանոց երկրաշարժի հետևանքով Կախի և Զաքաթալայի շրջանային հիվանդանոցներ է դիմել 31 մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Քարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Կառավարությունը ֆիքսում է, որ ընդամենը մեկ տարվա ժամկետ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության ծրագրի մասին՝ նկատեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների նախագահի տեղակալներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել:
Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հանդիպել է Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է հրաձգային (դիպուկահարների) ստորաբաժանման նոր ժամանած զինծառայողների ուսուցումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին՝ անկախ խմբակցության որոշումից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը` Անդրանիկ Հարությունյանը:
25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամիթի 2018»-ի հովանավոր, որի «Սիսայդ Ստարտափ Սամիթների գալա միջոցառմանը» մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:
Ստրասբուրգում 11 մարդ է տուժել հունիսի 6-ին հացահատիկի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ արեց», որ վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելեց և այնտեղ ելույթ ունեցավ անգլերենով։