Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել է նորակոչիկ դիպուկահարների ուսուցումը
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է հրաձգային (դիպուկահարների) ստորաբաժանման նոր ժամանած զինծառայողների ուսուցումը:
Երիտասարդ դիպուկահար զինծառյողների հետ տեսական եւ գործնական պարապմունքները հմուտ հրահանգիչների ղեկավարությամբ անցկացվում են բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանի մասնագիտացված հրաձգարանում: Դիպուկահարի պատրաստման դասընթացը կազմում է ավելի քան 200 ժամ, ըստ որում պարապմունքների շուրջ 30 տոկոսը տեղի կունենա գիշերային ժամերին:
Զինծառայողներին կսովորեցնեն պատրաստել հանդերձանքը եւ պիտույքները, ճշտել օպտիկական, մեխանիկական եւ գիշերային նշանոցները՝ հաշվի առնելով ցածր մթնոլորտային ճնշումը, ընտրելու կրակային եւ հսկման դիրքերը՝ օգտագործելով լեռնային ռելիեֆը:
Ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա դիպուկահարների ուսուցման եւ պատրաստման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է նվիրվում ձգաբանական առանձնահատություններին եւ քողարկմանը:
Գործնական պարապմունքներում զինծառայողները կկատարեն վարժություններ Դրագունովի եւ «Վինտորեզ» հրացաններով՝ միայնակ եւ դիպուկահարների զույգի կազմում: Լուսական ռազմակայանի դիպուկահարների պատրաստման դաշտային պարապմունքներին մասնակցում են երիտասարդ համալրման շուրջ 200 զինծառայողներ:



