
Ստրասբուրգում 11 մարդ է տուժել էլևատորի վրա տեղի ունեցած պայթյունից. France Info

Ստրասբուրգում 11 մարդ է տուժել հունիսի 6-ին հացահատիկի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Արտակարգ պատահարը Երեւանի ժամանակով ժամը 11:30-ին տեղի է ունեցել Ստրասբուրգի արեւելյան մասում: Պայթյունի պատճառը պարզվում է:
Պատահարի վայրում աշխատում են շուրջ 70 հրշեջներ, որոնք մասնակցում են կրակի մարմանը: Պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, բժիշկները 11 տուժածներից երեքի վիճակը գնահատում են՝ օրհասական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: