Իրանի ֆուտբոլի հավաքականն արդեն Ռուսաստանում է
Ֆուտբոլի Իրանի ազգային թիմը մունդիալի մեկնարկից 8 օր առաջ ժամանել է Ռուսաստան:
Իրանի ազգային թիմի մարզիչ Կառլուս Կեյրուշը իր գոհունակությունն է հայտնել, որ իր թիմը միացել է համաշխարհային ֆուտբոլային տոնին:
Ֆուտբոլի Իրանի ազգային ընտրանին ԱԱ-ում ընդգրկված է B խմբում և կմրցի Պորտուգալիայի, Իսպանիայի և Մարոկկոյի հավաքականների հետ:



