«Աշնանը վիճակը սրվելու է. Հայաստանում պետք է շտապ ընտրություններ կազմակերպել». Լևոն Շիրինյան

Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»: 168.am-ը քաղաքագետ Լևոն Շիրինյանից հետաքրքրվեց, թե Ալիևի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում, առաջիկայում լայնամասշտաբ պատերազմ հնարավո՞ր է։

«Ապրիլյան պատերազմում Հայաստանի բարձր իշխանության ապիկարության հետևանքով փոքր հաջողության հասել են, թեև ստրատեգիական հաջողություն չեն գրանցել։ Հիմա շարունակում են նույն քաղաքականությունը՝ ենթադրելով, թե այդ հարցն իրենց ուզած ձևով կփակեն, ինչն Արցախի և Հայաստանի ոչնչացում է նշանակում։ Ալիևը մինչև ատամները զինվում է, իսկ հայության մեջ հնուց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից, մի տխմար տեսակետ է ձևավորվել, որ դա ներքին օգտագործման համար է։ Եթե այդպես է, ապա ավելի վատ է՝ իրենց 10 միլիոնանոց բնակչությանը պատրաստում են պատերազմի, պատկերացնո՞ւմ եք»,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանը վտանգավոր է համարում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի վերընտրվելը. «Հիմա Թուրքիան դառնում է գերկենտրոնացած պետություն՝ մեծ պոտենցիալով, Էրդողանի հավակնություններով և բնավորությամբ. այստեղ սպասեք ապակայունություն, ներվային վիճակ, որը կարող է ցանկացած պահի վերածվել, ձեր ասած՝ լայնամասշտաբ պատերազմի։ Դրա համար պետք է Հայաստանում սեպտեմբերին շտապ ԱԺ ընտրություններ կազմակերպել, ունենալ լավագույն պառլամենտ, լավագույն կառավարություն, Զինված ուժերը բերել ամենալավ մոդելի և վիճակի»։

Հարցին՝ նախընտրական շրջանում Էրդողանը հայտարարում էր, թե Նոր Թուրքիայի կազմում պետք է ընդգրկվի նաև Նախիջևանը, առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասենք, հնարավո՞ր է՝ այնպիսի սցենար զարգանա, որ հենց Թուրքիայի և Ադրբեջանի միջև բախում լինի Նախիջևանի համար, նա այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես Էրդողանի այդ հայտարարությունը չեմ լսել, եթե նա նման բան է հայտարարել, ապա դա 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի խախտում է։ Բայց դա նրանց տարածքն է, մեկը տալիս է մյուսին, նրանք իրար հետ միշտ էլ կոնսենսուս կգտնեն։ Բայց որ աշնանը վիճակը սրվելու է, միանշանակ է, դրա համար պետք է շտապ ընտրություններ կազմակերպել»։

Տեսանյութեր

Լրահոս