
«Ռոնալդուի և Մեսսիի միջև ես, առանց մեկ կաթիլ կասկածի, կընտրեի Լեոյին». Պաոլո Մալդինի

Նրանց վիճակագրությունն Աշխարհի առաջնությունում խոսում է հակառակի մասին:
«Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին համեմատել է Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականների առաջատարներ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ընտրելով Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև՝ ես միշտ կընտրեմ Մեսսիին: Լեոն գերազանց դրիբլինգ ունի, նա պահեր է ստեղծում, նա ոճ ունի, որն ինձ շատ է դուր գալիս: Եթե ես ընտրեի նրանց միջև, ես ոչ մի կաթիլ չէի կասկածի»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
ԱԱ-2018-ում Կրիշտիանուն 3 խաղերում խփել է 4 գնդակ: Մեսսիի հաշվին գրանցվել է 1 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը