Ամերիկացի կինոքննադատները հայտարարել են «Օսկար»-ի հավակնորդներին
Variety հրատարակությունից ամերիկացի կինոքննադատները կազմել են այն ֆիլմերի ցուցակը, որոնք կարող են հաջորդ տարի պայքարել «Օսկար»-ի համար: Ցուցակում տեղ են գտել այն կինոժապավենները, որոնք ԱՄՆ-ում վարձույթ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մասնագետներն առանձնացրել են «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմը: Հավակորդների թվում նշել են «Սեւ Հովազը», «Առաջին բարենորոգչական եկեղեցին»՝ հոգեւորականի դերում Իթան Հոուքի մասնակցությամբ, «Ռեինկառնացիա» ֆիլմերը եւ «Հեծյալը» կովբոյական դրաման: «Լավագույն ռեժիսոր» անկանակարգում կինոքննադատները նշել են Խլոյ Չժաոյին («Հեծյալը»):
Հավակնորդների թվում հիշատակված են Ռայան Քուգլերը՝ «Սեւ Հովազի» համար, Արի Ասթերը՝ «Ռեինկառնացիայի» համար, Լին Ռեմսին՝ «Դու երբեք այստեղ չես եղել»-ի համար եւ Պոլ Շրյոդերը՝ «Առաջին բարենորոգչական եկեղեցին» ֆիլմի համար: Հրատարակության փորձագետները «Լավագույն դերասան» են ճանաչել Իթան Հոուքին («Առաջին բարենորոգչական եկեղեցին»): Հավակնորդների շարքին են դասել Հոաքին Ֆենիքսին («Դու երբեք այստեղ չես եղել»), Բրեյդի Ժանդրոյին («Հեծյալը»), Բեն Ֆոսթերին («Հետքեր մի թող»), Ջեյսոն Քլարքին («Չապակուիդիկ»): «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մասնագետներն առանձնացրել են Թոնի Քոլեթին («Ռեինկառնացիա»): Հավակնորդների թվում նշվել են Էմիլի Բլանթը («Խաղաղ վայր»), Օլիվյա Քուկը («Զտարյունները»), Վերա Ֆարմիգան («Սահմաններ») եւ Լեսլի Մանը («Սեքս չի՛ լինի»):
Փորձագետները «երկրորդ պլանի լավագույն դերասան» են նշել Մայքլ Բ. Ջորդանին, («Սեւ Հովազը»): Որպես հավակնորդներ հիշատակված են Ջոշ Բրոլինը («Վրիժառուներ 3. անվերջության պատերազմը»), Բենիսիո դել Տորոն («Մարդասպան 2»), Հյու Գրանտը («Փադդինգթոնի արկածները 2»), Ալեքս Վուլֆը («Ռեինկառնացիա»): «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում նշվել է Քեթրին Նյուտոնը («Սեքս չի՛ լինի»): Նաեւ հավակնորդների թվում են՝ Լեթիշիա Ռայթը («Սեւ Հովազը»), Ամանդա Սեյֆրիդը («Առաջին բարենորոգչական եկեղեցին»), Գիդեոն Ադլոնը («Սեքս չի: լինի»), Թոմասին ՄաքՔենզին («Հետքեր մի թող»): Սակայն հրատարակության կինոքննադատները նաեւ նշել են, որ «Օսկար»-ի հիմնական հավակնորդները, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, վարձույթ են մտնում աշնանը, ուստի ֆավորիտները դեռ կարող են փոխվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: