
«Չելսին» Գոլովինի համար առաջարկել է 23 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Itasportpress-ը, լոնդոնյան «Չելսին» հետաքրքրվում է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինով:
Ըստ մամուլի լոնդոնյան աղբյուրների տեղեկության՝ Գոլովինը շատ է ուզում տեղափոխվել Լոնդոն: «Կապույտներն» առաջարկել են 23 մլն եվրո ԲԿՄԱ-ին, «բանակայինները» մտածում են անգլիական գրանդի առաջարկի մասին:
Գոլովինի շուրջ իրավիճակին հետևում է «Յուվենթուսը», բայց «Չելսիի» պայքարի մեջ մտնելուց հետո թուրինցիների՝ Գոլովինին ստորագրելու մասին շշուկները կտրուկ քչացան:
Ալեքսանդրի պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ գործում է մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը