Samsung-ի սմարթֆոններն ուղարկում են անձնական լուսանկարները պատահական կոնտակտների
Samsung Messages հավելվածի օգտատերերն անսպասելի խնդրի են բախվել: Շատերը նշում են, որ իրենց անձնական լուսանկարների ամբողջ ալբոմն ուղարկվել է պատահական կոնտակտի: Այս գործընթացը կատարվել է առանց օգտատերերի համաձայնության և հետքեր չի թողել:
Հաղորդվում է, որ այս խնդիրն առաջացել է Samsung Messages-ի վերջին թարմացումից հետո: Դա է պատճառը, որ անկախ Samsung սմարթֆոնի տեսակից և բջջային օպերատորից, յուրաքանչյուր օգտատեր կարող է բախվել այս խնդրին:
Հիմա խնդրի լուծման միակ տարբերակը լուսանկարները հաղորդագրություններ պարունակող հավելվածներից անջատելն է: Դա կարող եք անել հետևյալ քայլերով՝
«Настройки» -> Приложения -> Samsung Messages-> Разрешения -> Хранилище:
Samsung ընկերությունը դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել այս խնդրի վերաբերյալ:
Սիրարփի Աղաբաբյան