Բաժիններ՝

Արարատի մարզպետը հայտնել է մարզի համայնքների ղեկավարների հետ աշխատելու պատրաստակամություն

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար չափանիշ է ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ազնիվ, պարտաճանաչ ու իր աշխատանքը լավ իմացող ղեկավարը: Հունիսի 28-ին կայացած մարզխորհրդի նիստի ընթացքում Արարատի մարզպետը պատրաստակամություն է հայտնել փոխըմբռնմամբ աշխատել մարզի համայնքների ղեկավարների հետ և քայլ առ քայլ լուծում տալ համայնքներում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին:

«Եղել է դեպք, երբ գյուղապետը, դիմում է գրել եւ վաղաժամկետ դադարեցրել լիազորությունները: Դա ոչ մի կերպ չի կարող առնչվել ինձ հետ»,- նշեց Արարատի մարզպետը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխության ֆոնին կան դեպքեր, երբ տարբեր համայնքներում բարձրանում է դժգոհության ալիք: «Մի՛ վայրում ցանկանում են, որպեսզի փոխվի ամբուլատորիայի տնօրենը, մի՛ տեղում՝ դպրոցի տնօրենը, երրորդ տեղում ՝ գյուղապետը: Սրանք չպետք է ունենան կամայական բնույթ: Սրանք ընտրովի մարմիններ են: Կո՛չ եմ անում բախման չգնալ, յուրաքանչյուրս մեր աշխատանքը ճիշտ կատարենք»,- նկատեց նա:

«Բոլորդ ինձ համար իմ գործընկերներն եք: Ես էլ ձեզ պես, այս մարզում համայնքի ղեկավար էի, եւ միշտ ձգտել եմ բոլորիդ հետ պահպանել լավ հարաբերություններ: Այսօր ներկայացնում եմ ՀՀ կառավարությունը, եւ անձնական խնդիրներ չունեմ ոչ մեկիդ հետ: Եկել եմ ծառայելու ժողովրդին, մեր հայրենակիցներին: Ձեր թերացումները նաեւ իմ թերացումներն են, ձեր հաջողությունը՝ բոլորիս հաջողությունն է»,-եզրափակեց Արարատի մարզպետը:

Լիլիթ Մաճկալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս