Բաժիններ՝

Instagram-ը ներկայացրել է հավելվածի թեթև տարբերակն Android-ի համար

Instagram-ը թողարկել է իր հավելվածի թեթև տարբերակն Android-ի համար: Այն շատ հարմար է այն սմարթֆոների համար, որոնք ունեն փոքր հիշողություն կամ թույլ ինտերնետ կապ: Նոր հավելվածն ընդամենը 573 ԿԲ է: Այն նախկին հավելվածի 1/55-ն է:

Հավելվածի միակ սահմանափակումն այն է, որ այն թույլ չի տալիս փոխանակել հաղորդագրություններ, ինչպես նաև բեռնել տեսանյութեր:

Հավելվածի թողարկման գաղափարը Facebook ընկերությանն է: Երկար ժամանակ է, ինչ ընկերությունը նամակներ է ստանում հին թարմացման Android սմարթֆոնների, ինչպես նաև թույլ կապ ունեցող շրջանների օգտատերերից: Այս օգտատերերի համար Instagram-ը հասանելի դարձնելու նպատակով ընկերությունը սկսել է կիրառել նոր ռազմավարություն:

Facebook-ի հավելվածն ու մեսինջերն արդեն իսկ ունեին Lite տարբերակներ: Twitter-ը ևս ունի թեթև տարբերակ,  իսկ Google-ը թողարկել է Android Go օպերացիոն համակարգը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Instagram-ի հետևորդների թիվը հատեց 1 միլիարդի սահմանը: Նոր հավելվածը հնարավորություն կտա սոցցանցին ունենալ մի քանի անգամ ավելի շատ ակտիվ օգտատերեր:  Դեռևս Instagram Lite-ը հասանելի չէ որոշ երկրների համար, բայց մեկ-երկու շաբաթում այս խնդիրը կկարգավորվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս