Բաժիններ՝

Apple-ը և Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցրեցին արտոնագրային պատերազմը

Apple-ը եւ Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցրել են արտոնագրային պատերազմը, որը ձգվել է յոթ տարի: Դատավեճերի շարքը կապված էր iPhone-ի դիզայնի եւ պատրաստման տեխնոլոգիայի համար Apple-ի իրավունքների խախտման հարցի հետ:

Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը: Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային օկրուգի դատարանի դատավոր Լյուսի Կոն հայտնել է, որ կողմերն իրեն ծանուցել են վեճի կարգավորման մասին: Ընկերություններն արտոնագրերի խախտման մեջ միմյանց մեղադրում էին 2011 թվականի գարնանից՝ փորձելով սահմանափակել մրցակցի վաճառքները:

Առաջին հայցը հարուցել էր Apple-ը՝ մատնանշելով, որ Samsung-ը պատճենել է iPhone սարքի պատրաստման տեխնոլոգիան եւ դիզայնը, եւ սկզբնապես ԱՄՆ-ի ընկերությանը հատկացրել էին 1 միլիարդ դոլար: Սակայն այնուհետեւ սկսվել էին Samsung-ի գանգատարկումներն ու պատասխան հայցերը, գումարը բազմիցս վերանայվել է: Թե՛ Apple-ը եւ թե՛ Samsung-ը հրաժարվել են ճշտել համաձայնության պայմանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս