Ամերիկուհին դարձել է աշխարհում առաջին կինը, որը սերֆինգի տախտակով Կուբայից լողանցել է ԱՄՆ
Ամերիկուհի Վիկտորյա Բերջեսին հաջողվել է կտրել-անցնել Կուբան եւ ԱՄՆ-ը բաժանող Ֆլորիդայի նեղուցը՝ կանգնելով սերֆինգի տախտակի վրա եւ տեղաշարժման համար օգտագործելով մակույկաթի: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է Մայամիի WPLG հեռուստաալիքը։ 33-ամյա Բերջեսը դարձել է աշխարհում առաջին կինը, որը նման լողանցում է կատարել:
180 կիլոմետր երկարությամբ տարածությունը նա հաղթահարել էմոտավորապես 27 ժամում: Մարզուհին մեկնարկել է հունիսի 26-ին Հավանայի արեւմուտքի Marina Hemingway ակումբից, իսկ ճանապարհորդությունն ավարտել է Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ քաղաքում: Ամբողջ ճանապարհի երկարությամբ վտանգից ապահովման համար նրան ուղեկցել է փրկարարներով մարզանավը, որտեղ գտնվում էր նաեւ նրա սիրեցյալը:
Աշխարհում առաջին մարդը, որը սերֆինգի տախտակով կտրել-անցել է Ֆլորիդայի նեղուցը, 2013 թվականին դարձել է ամերիկացի Բեն Ֆրայբերգը: Նա տարածությունը հաղթահարել է 28 ժամում՝ նույնպես տեղաշարժման համար օգտագործելով մակույկաթի: Լողալով Կուբայից ԱՄՆ հասնելը գործնականում անհնարին է մեծ քանակությամ շնաձկների եւ ուժեղ հոսանքների պատճառով: Միակ մարդը, ում հաջողվել է դա անել առանց հատուկ հակաշնաձկնային վանդակի, հինգ տարի առաջ եղել է ամերիկացի լողորդուհի Դայանա Նայադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: