Բաժիններ՝

Facebook-ում հրաժարվեցին արևամարտկոցներով սեփական անօդաչուի թողարկումից

Facebook կորպորացիան, որին է պատկանում համանուն սոցիալական ցանցը, այլեւս մտադիր չէ ինքնուրույն մշակել եւ թողարկել Aquila անաօդաչու թռչող ապարատներ, որոնք աշխատում են արեգակնային էներգիայով եւ նախատեսված են Համացանցին դժվարամատչելի շրջանների բնակիչների միանալու համար:

Այս մասին ասված է ընկերության տեխնիկական ստորաբաժանման ղեկավար Յաել Մագուայրի հրապարակված հայտարարության մեջ:

Նա նշել է, որ Facebook-ը ձգտում է հասնել Համացանցի օգտատերերի թվի ավելացման, այդ հնարավորությունից աշխարհում ներկայում զրկված է շուրջ 4 միլիարդ մարդ: Դրա համար էլ պլանավորվել էր կիրառել Aquila-ն: Ընկերության մասնագետները հաշվարկել էին, որ ապարատը կթռչի ավելի քան 18 կիլոմետր բարձրության վրա եւ Համացանցին միացում կապահովի լազերային ճառագայթի միջոցով:

Facebook-ի ներկայացուցիչը հավաստել է, որ վերջին տարիներին «ավիացիոն-տիեզերական արդյունաբերության առաջատար ընկերությունները նույնպես սկսել են ներդրումներ կատարել այդ տեխնոլոգիայի», մասնավորապես, մեծ բարձրության վրա թռիչքների համար ապարատների ստեղծման բնագավառում: «Հաշվի առնելով իրադարձությունների նման զարգացումը՝ մենք որոշեցինք այլեւս չմշակել եւ չարտադրել մեր սեփական օդանավերը եւ փակել մեր ձեռնարկությունը Բրիջուոթերում»,- հայտնել է Մագուայրը:

Նա հայտարարել է, որ Facebook-ը կհամագործակցի այլ ընկերությունների, մասնավորապես, Airbus ավիաշինական կրպորացիայի հետ՝ օժանդակելով Aquila-ի սկզբունքով աշխատող ապարատների միջոցով Համացանցից օգտվելու մարդկանց հնարավորության ապահովման նախագծին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս