Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը հայտարարել է նոր կառավարությունում նախարարությունների թվի կրճատման մասին

Վրաստանի նոր կառավարությունում նախարարությունների թվաքանակը ներկայիս 13-ից կկրճատվի մինչեւ 10, ընդ որում՝ լինելու է մեկ պետնախարարություն: Այդ մասին, Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Որոշվել է կառավարությունում նախարարությունների թվաքանակի կրճատում իրականացնել 13-ից մինչեւ 10, նոր կառավարությունում, ինչպես եւ ներկայում, կլինի մեկ պետական նախարարություն (խոսքը հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարարության մասին է),-ասել է նա: Դա կլինի նախարարությունների այն օպտիմալ թվաքանակը, որը թույլ կտա արդյունավետորեն եւ օպերատիվորեն լուծել երկրում գոյություն ունեցող խնդիրները», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930