«Բայց ես ինչի՞ պետք է հարցաքննվեմ». Նաիրա Նահապետյանը՝ «Երևան» հիմնադրամի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումների մասին

Այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողները ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա արդեն հարցաքննվել է «Երևան» հիմնադրամի վերաբերյալ ԱԱԾ վերջին բացահայտումների արդյունքում հարուցված քրեական գործով։

Ի պատասխան՝ Ն. Նահապետյանն ասաց. «Բայց ես ինչի՞ պետք է հարցաքննվեմ։ Ընդհանրապես դա մեզ հետ կապ չունի, կանոնադրություն կարդացեք»:

Լրագրողի ճշտող հարցին՝ դուք այդ չարաշահումներից տեղյակ չե՞ք եղել, Ն. Նահապետյանը պատասխանեց, որ իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան։

Դիտարկմանը՝ բայց դուք եղել եք այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Ն. Նահապետյանն այսպես արձագանքեց. «Բացի ինձնից՝ 12 հոգի էլ կան»։

Կարդացեք նաև

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նա պատկերացնում էր, որ Տարոն Մարգարյանը նման ունեցվածքի է տիրապետում: Ն. Նահապետյանը կրկնեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտան իրավապահ մարմինները։

Հարցին՝ ապօրինի հարստացման մասին խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերվում, իմացե՞լ եք այդ մասին, ավագանու անդամը պատասխանեց. «Բոլոր ձեր պատասխանները կտան իրավապահ մարմինները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս