«Ցլիկ Ամրամի» ամրոցի մոտակայքից փրկարարները մեքենան դուրս են բերել
Մայիսի 15-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Բերդ համայնքով անցնող Տավուշ գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ցլիկ Ամրամի» կոչվող ամրոցի մոտակայքից՝ Տավուշ գետից, դուրս են բերել ավտոմեքենան: