Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան եկավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: aravot.am-ի փոխանցմամբ՝ մինչ այդ նա մի կողմ կանչեց «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանին և ինչ-որ բան խոսեց նրա հետ:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը, որը տևելու է մինչև մայիսի 18-ը:
Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքում ծառայություն են իրականացնում:
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Աշխարհի առաջնության մասին:
Բարձրագույն դատական խորհուրդը համալիր հետազոտություններ է իրականացնում՝ դատարաններում անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ասպեկտով:
Էկվադորը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը, բայց մարդու իրավունքների պաշտպանության պայմանով:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մայիսի 16-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 8.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մարինե Թ.-ն և 1985 թ. ծնված Նարինե Թ.-ն:
ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստին զուգընթաց ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստներին կոչ արեց լքել քաղաքապետարանի շենքը, քննարկում կազմակերպել մեծ դահլիճում, որին մասնակից կլինի նաև Տարոն Մարգարյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհանգստացած է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումից՝ կապված Մերձավոր Արեւելքում «բռնության նոր ալիքի» ծավալման հետ, նշելով, որ այն երբեք խաղաղություն չի բերի:
Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է դոլարից եվրոյի անցնել Իրանից կատարվող նավթի մատակարարումների դիմաց վճարելիս:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 16-ին ընդունեց Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատվիրակությանը փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորությամբ:
Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։
Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշերը» կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:
Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը:
Մայիսի 16-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 2 տան մոտակայքում գտնվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողների այցն Ադրբեջան, որը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, հավանաբար չի կայանա կամ կլինի այլ կազմով:
Երուսաղեմում մայիսի 16-ին՝ այն բանից երկու օր անց, երբ ԱՄՆ-ն ավարտեց Թել-Ավիվից իր դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ, կայացել է Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը:
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից
«Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նոր ղեկավարին ներկայացնելիս այսպիսի մի նախադեսություն ասաց. «Այսօր մենք, ըստ էության, ՀՀ-ում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին, կարծում եմ՝ այդ գործառույթը պետք է իրականացնի ԱԱԾ-ն», սա արդեն բացարձակ սխալ է»:
Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը:
Մայիսի 16-ին ժամը 03:00-ի սահմաններում անհայտ մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Ֆ.Հ-ի կողմից վարած «Միցուբիշի-Օտլանդեր» ավտոմեքենայի կողքին: