Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հերքում է

«Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «… գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Բեգլարյանը Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան Պողոսյանի հետ որևէ համատեղ բիզնես չունի։

Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի և միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր ետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, և դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն։

Գագիկ Բեգլարյանի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031