Բաժիններ՝

Վարուժան Ավետիսյանը կալանքի վայրում ասուլիս է հրավիրում

Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում, որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։ Մամուլի ասուլիսը նախատեսում եմ իմ կալանքի վայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ասուլիսի թեման՝ «Սասնա Ծռերի ապստամբությունը և ապստամբական գործողությունների իրավաչափության հարցը»։

Ասուլիսի օրն ու ժամը կհայտնվի լրացուցիչ, քանի որ կա պատկան մարմինների հետ համաձայնեցնելու խնդիր։

Վարուժան Ավետիսյան
14-ը մայիսի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031