
Սիրիայում զինյալներից ազատվել է Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր

Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո: Այդ մասին իրդարձությունների վայրից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Զնյալներից ազատված Էլ Խազբի, Դեյր Ֆուր, Իզեդին, Էլ Գանգո բնակավայրերում բարձրացվել են ազգային դրոշները: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ կարգուկանոն են ապահովում ազատագրված տարածքներում: Զինյալների դուրսբերումը եւ տարածքների ազատագրումը հնարավոր դարձավ Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ:
Հումանիտար միջանցքներով մնացած զինյալների դուրսբերումը շարունակվում է Էր Ռասթան եւ ալ Խուրի բնակավայրերի շրջանում: Առաջիկա օրերին անօրինական զինված կազմավորումների բոլոր մասնակիցները ընտանիքների հետ միասին կտեղավոխվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգ: