Բաժիններ՝

Իրանը և «եվրաեռյակը» պայմանավորվեցին պահպանել միջուկային գործարքը. Զարիֆ

Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով մայիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք գործարկեցինք գործընթացը: Մենք քաղաքական համաձայնության հասանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հետագա քայլերի շուրջ: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ կարվի առաջկա շաբաթների ընթացքում: Մենք պետք է անհրաժեշտ երաշխիքներ ստանանք, եւ դրանից կախված կլինի՝ որոքան արագ մենք կարողանանք առաջ շարժվել»,- ասել է նա:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման կառուցողական բնույթի կապակցությամբ: Նրա կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել «առաջիկա շաբաթների ընթացքում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031