Մեծահարուստ սեփականատերը փորձում է ՔԿ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորությամբ «գցել» փայատերերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանում վերջերս բացված շքեղ հյուրանոցի մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին։ Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որ ստիպի՝ 20 տոկոսը տիրապետող բաժնետերերն իր ուզած գնով իրեն վաճառեն բաժնետոմսերը: Բայց մինչ այդ ո՛չ ինքն է գնում բաժնետոմսերը, ո՛չ թույլ է տալիս, որ երրորդ անձի վաճառեն։ Եվ դա կատարվում է Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորությամբ: Այստեղ մութ պատմություններ էլ կարող են դուրս գալ:

«20 տոկոսի բաժնետիրոջ փաստաբանը մեզ հայտնեց, որ առնչվել են կազմակերպության կատարած կեղծիքի հետ՝ բանկից մոտ 25 մլն դոլար վարկ վերցնելու փաստաթուղթ կազմելու հետ կապված, հիմքեր ունեն ենթադրելու, որ մաքսային ներմուծումների ժամանակ խախտումներ են եղել… Մեր զրուցակիցը խոստացավ՝ եթե մեծահարուստը չվերանայի պահվածքը, անուններ տալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031