
Եվրոպայի լիգայի «Օլիմպիկ»-«Ատլետիկո» եզրափակիչից առաջ

Եվրոպայի ֆուտբոլի լիգայում կկայանա եզրափակիչը. ֆրանսիական «Օլիմպիկը» կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի անցկացվում է ֆրանսիական Լիոն քաղաքում: Այս եզրափակիչը թվով 47-րդն է: Մինչ այս ֆրանսիական ոչ մի ակումբ չի հաղթել Եվրոպայի լիգայում, իսկ ահա «Ատլետիկոն» Եվրոպայի լիգայում հաղթել է 2010 և 2012 թվականներին:
«Օլիմպիկը» հրաշալի հարձակման գիծ ունի և կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Հրաշալի մարզավիճակում են ֆրանսիական թիմի հարձակվողներ Պայետն ու Տովենը: Իսկ ահա եթե դիտարկենք «Ատլետիկոի» կազմը,միայն առաջին հայացքից նրանք ունեն լավագույն առաջին գիծն ամբողջ մրցաշարի ընթացքում: Սակայն ատլետները հիմնական շեշտը դնում են պաշտպանական գծի վրա:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: