Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմա
Քիչ առաջ ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը:
Պորտուգալացին չի հավատում հնչեղ տրանսֆերին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ այս ամառ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալից» անհնարին է:
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հայ և թուրք լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծի մասին հոդված է հրապարակել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:
Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունները լայն հնարավորություններ են բացում կրթության համակարգի առջև։ Հայաստանի կրթական համակարգը հայտնվել էր մի իրավիճակում, որում, պատկերավոր ասած, կար թթվածնի պակաս։ Հիմա այդ թթվածինն առկա է։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության վերաբերյալ ահազանգով անսպասելի գնացել է թիվ 189 դպրոց:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնում են «Նոր սերնդի կրթություն» հարթակը, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի համար հնարավորություն կստեղծի ներկայացնելու ու քննարկելու կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:
Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Պաշտպանության բանակի N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:
Լեզվի պետական տեսչությունը պատասխան է ուղարկել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն ճանապարհն առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ նիհարելու համար շատ կարևոր է նյութափոխանակության համակարգի աշխատանքը
«Բարսելոնայի» 10 համարը նախանձում է «սերուցքայինների» բնավորությանը: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր թիմը համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ:
Ջրագծի վթարի հետեւանքով Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի դիմաց լճակ է գոյացել. բողոքում են 11/40 շենքի բնակիչները:
Ինչպես մեկ տրանսֆերով էականորեն բարձրացնել թիմի միջին տարիքը: «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կանցկացնի մամուլի ասուլիս, որում, հնարավոր է, կհայտարարի կարիերան ավարտելու մասին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ազատվել է աշխատանքից: Արա Իսպիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 16-ին իրեն զանգահարել են ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:
«Ես չեմ ասում՝ արագաչափերը պետք է ընդհանրապես հանվեն, բայց արագաչափերը պետք է լինեն առավելապես մայրուղիների վրա, այն տեղերում, որտեղ վթարները շատ են լինում, և դա հենց արագության պատճառով է լինում»:
Հայաստանի քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական հաստատությունների, ինչպես օրինակ, Կենտրոնական բանկի շարունակական գործունեությունը նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով:
Հայաստանի եզդիական համայնքը սատարում է ժողովրդական շարժմանը:
ՀՀ ՔԿ ԵՔՎՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում տեղի ունեցած 60-ամյա Գ.Մաթոսյանի սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների:
ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր որոշում է կայացվել ապրլի 16-ին Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Մայիսի 18-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
168.am-ն այսօր հրապարակել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը՝ «ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել» վերնագրով, որում մասնավորապես նշվել է, թե ՀՀ Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ) ապաստան հայցողի վկայական է տրամադրել՝ նրա դիմումի համաձայն: Այս կապակցությամբ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` պարզաբանում է.
«Հայաստանի նոր կառավարությունից սպասումները մեծ դեր ունեն ոչ միայն՝ Հայաստանի Հանրապետությունում, այլև՝ ամբողջ աշխարհում»։
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին լեգիտիմության հսկայական պաշարի է տիրապետում, որի կապիտալիզացումը կարող է օգուտներ բերել արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին նա նշեց մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Իրանը պատրաստ է պետական ու մասնավոր կապիտալ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում: