Բաժիններ՝

«Վատ խաղալով՝ «Ռեալը», միևնույն է, արդյունքի է հասնում. այդ որակը միայն նրանք ունեն». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» 10 համարը նախանձում է «սերուցքայինների» բնավորությանը:

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր թիմը համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ: «Մեզ մոտ և «Ռեալում» խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, եթե նայենք դիրքերով: Բայց Մադրիդն ունի այն, ինչին տիրապետում են միայն նրանք: Վատ խաղալով՝ նրանք, միևնույն է, արդյունքի են հասնում: Իսկ մեզ անհրաժեշտ է շատ անգամ ավելի լավ խաղալ մրցակցին հաղթելու համար:

Չեմպիոնների լիգայում մենք ինքներս ամեն ինչ փչացրեցինք. ունենալով այդպիսի առավելություն առաջին խաղից հետո՝ մենք պետք է անցնեինք կիսաեզրափակիչ: Դուրս չգալը մեծ հիասթափություն էր: Մենք այնքան մոտ էինք»,- Մեսսիին է մեջբերում sport-english.com-ը:

2017-18 մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց առաջնությունը և Իսպանիայի գավաթը, բայց դուրս թռավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի փուլում՝ պարտվելով «Ռոմային»: «Ռեալը» մայիսի 26-ին կխաղա «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031