ԿԳ նախարարը դրամահավաքության ահազանգով անսպասելի այցելել է 189 դպրոց
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության վերաբերյալ ահազանգով անսպասելի գնացել է թիվ 189 դպրոց: Դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը ժողով է հրավիրել՝ պարզելու դրամահավաքի հետ կապված խոսակցությունների իսկությունը:
«Ինձ անհանգստացրել է այդ հարցը և ինքս, որպես դպրոցի տնօրեն, ցանկացա, որ մենք միասին հավաքվենք , հասկանանք ինչ դրամահավաքության մասին է խոսքը: Ուզում եմ, որ մեկս մյուսի հանդեպ լինենք անկեղծ և ասենք այն, ինչ ունենք ասելու»,- ասաց Դավթյանը:
Ծնողներից մեկը նշեց, որ հարցրել են բոլոր ծնողների կարծիքը, և Վերջին զանգի առթիվ ծաղիկներ և այլ առարկաներ գնելու համար 15 հազար դրամ է հավաքել:
Նախարարը հետաքրքրվեց՝ քա՞նի աշակերտ կա դասարանում, դասղեկը պատասխանեց՝ 29. նախարարն անհասկանալի համարեց այդքան գումարի հավաքումը:
«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր»,- միջադեպից հետո գրել էր իր ֆեյսբուքյան էջում Հարությունյանը:
Մայիսի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ ցանկացած ահազանգ փոխանցելու է իրավապահ մարմիններին:
https://www.facebook.com/hovhannes.hovhannisyan/videos/10156203673301093/