Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ:
Գյումրիում մայիսի 17-ին գրանցված սպանություններով արդեն մեղադրյալ կա: Այս մասին մայիսի 17-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Մայիսի 18-ին դերասան Նիկոլայ Կարաչենցովը Իսրայելից Մոսկվա է վերադարձել ճառագայթային թերապիայի բուժընթացից հետո եւ անմիջապես հոսպիտալացվելու է Մոսկվայում բուժզննման եւ քիմիաթերապիայի սեանս անցնելու համար:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գողեր» և հանցագործ աշխարհում հայտնի 3 տասնյակից ավելի հեղինակություններ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնն է ստանձնել Արայիկ Բաղդադյանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Վատիկանը քննադատության է ենթարկել աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական համակարգը, մասնավորապես, վարկային դեֆոլտային սվոպները (CDS), որոնք թույլ են տալիս ներդրումներն ապահովագրել հանձնառությունների չկատարումից, այն որակել է դանդաղ գործողության ռումբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է նախարարների նոր կաբինետի անհատական կազմի վերաբերյալ այն բոլոր առաջարկությունները, որոնք նրան մայիսի 18-ին ներկայացրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի և Արդարադատության նախարարությունը չի կատարելու որևէ գործողություն, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այս մասին ՀՀ դատախազի հրաժարականը պահանջելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
Հայաստանում իշխանությունները երբեք արդյունավետ և արժանի կերպով չեն օգտագործել մեր երկրում առկա տնտեսագիտական միտքը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ.-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը հաստատելու մասին:
Մայիսի 18-19-ը` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, մայիսի 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Մայիսի 18-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Իսրայելն ավարտել է 26 մետր բարձրությամբ պաշտպանիչ պարսպի ռազմավարական տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով` հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը և տեսությունը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմը ներկայացրել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության հայտացուցակը:
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մայիսի 18-ին հայտնել է, որ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո:
Եվրահանձնաժողովը «մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ»՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում:
Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը հրաժարվում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին բանաձևեր դնել, որովհետև, ըստ նրա, դա գործընթաց էր, որի հիմքում կային բազմաթիվ բաղադրիչներ:
Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ մայիսի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որով ամերիկացի օրենսդիրներին արգելվում է քնել իրենց գրասենյակներում, ինչը, պարզվում է, արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում սովորական պրակտիկա է ժողովրդական ընտրյալների համար:
Մայիսի 18-ին, ժամը 13:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դորալ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի տարածքում մայիսի 18-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել՝ հրաձգությամբ:
Մայիսի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։