Բաժիններ՝

««Ռեալը» չի վաճառի Ռոնալդուին». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին չի հավատում հնչեղ տրանսֆերին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ այս ամառ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալից» անհնարին է:

«Ես կարծում եմ, որ «Ռեալը» չի վաճառի Ռոնալդուին: Դա արգելված է: Նա կմնա ակումբում, մինչև նրան թույլ չտան հեռանալ: Հետո նա 1 տարի կխաղա Ամերիկայում կամ ինչ-որ այլ տեղում: Բայց հիմա այդ թեման փակ է: Չեմ կարծում, որ նա կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», չնայած բոլորը գիտեն նրա պատմությունը և այն, թե ինչպես են Կրիշտիանուին այստեղ սիրում»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Record-ը:

Ռոնալդուն մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2009 թվականին, 94 մլն եվրոյով: Մինչ այդ 6 տարի նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և հաղթել է Անգլիայի 3 առաջնություն և 2007-08թթ. Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս